Skip to main content
In a rustic room lit by two windows, a man in a red jacket and blue jeans guides the hands of the woman next to him, in a blue blouse and brown apron, both shaping a clay bowl on a spinning pottery wheel. Scattered around them are hunks of clay, finished pottery pieces, and a jewelry display in the windowsill.

Pottery master Vahagn Hambardzumyan teaches ceramic workshops in his home and studio in Sisian, Armenia. Photo by Karen Nersisyan, My Armenia

  • Yerevan Magazine Highlights My Armenia Cultural Heritage Tourism Experiences for Local Travelers

    Կարդացեք այս հայտարարությունը հայերենով

    The COVID-19 pandemic has severely curtailed international tourism to Armenia—as well as nearly all global destinations. Like other travelers, Armenians are eager to find safe, local travel alternatives closer to home. The Smithsonian Center for Folklife and Cultural Heritage’s My Armenia Cultural Heritage Tourism Program initiated a partnership with the Armenian publication Yerevan Magazine to publish a special issue featuring opportunities to travel within the country. The issue was released Friday, August 14.

    During the last five years, My Armenia has used methods from the Smithsonian Folklife Festival to support the development of community-based cultural heritage tourism in Armenia. This includes working with nearly 150 local partners to create signature tourism experiences connected to artisans, foodways, local history, regional museums, festivals, and more. Over the course of thirty pages, the new issue of Yerevan Magazine highlights not only those experiences but also the people and the approaches used to create them.

    While currently available in Armenian only, select articles will be translated to English and published soon here in Folklife Magazine. In the meantime, and for those who don’t read Armenian, you can get a taste of what Armenia has to offer on the My Armenia website.

    About My Armenia

    The My Armenia Program, funded by the United States Agency for International Development (USAID) and implemented by the Smithsonian Institution, works to increase and share knowledge about Armenian cultural heritage and build capacity to support the long-term vitality of Armenian cultural sites and practices. Through My Armenia, the Smithsonian seeks to support cultural sustainability by documenting Armenia’s historic and living cultural traditions, sharing this knowledge with global audiences, and supporting the development of local resources and capacity to safeguard this cultural heritage for future generations.

    About Yerevan Magazine (aka EVNmag)

    Launched in 2011, Yerevan Magazine is one of the most popular print magazines in Armenia. Known for its high quality, edgy design and free distribution at more than sixty hotspots in Yerevan (in cafes, restaurants, pubs, and more), EVNmag has become required reading for many Yerevantis—just like coffee in the morning. Even as print magazines fight to stay relevant in an increasingly digital world, with five to seven editions a year and 4,000 copies each, EVNmag remains a beloved and reliable news source covering life in Yerevan.

    Yerevan Magazine can be found online on its website, Facebook, and Instagram.

    Երևան ամսագիրը ներկայացնում է «Իմ Հայաստան» ծրագրի փորձառությունները՝ նախատեսված տեղացի զբոսաշրջիկների համար

    «Covid-19» համավարակի արդյունքում միջազգային զբոսաշրջությունը խիստ տուժել է ինչպես Հայաստանի, այնպես էլ գրեթե ողջ աշխարհի մակարդակով: Մյուս երկրների ճանապարհորդների նման՝ հայերը ևս ցանկանում են բացահայտել արտասահմանյան զբոսաշրջային վայրերի տեղական անվտանգ այլընտրանքները: Սմիթսոնյան Ինստիտուտի Ժողովրդական կենցաղի և մշակութային ժառանգության կենտրոնի «Իմ Հայաստան» զբոսաշրջային ծրագիրը («Իմ Հայաստան») համագործակցություն է նախաձեռնել հայկական հրատարակչություններից մեկի՝ «Երևան» ամսագրի հետ: Ամսագրի հատուկ համարում ներկայացվում են Հայաստանի տարածքում ճանապարհորդելու բազմաբնույթ հնարավորությունները: Համարը թողարկվել է ուրբաթ օրը՝ օգոստոսի 14-ին:

    Վերջին հինգ տարիների ընթացքում «Իմ Հայաստան»-ը կիրառել է Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնի  մեթոդները՝ Հայաստանում մշակութային ժառանգության ուղղվածությամբ համայնքահեն զբոսաշրջությունը խթանելու նպատակով: Ծրագրի շրջանակներում համագործակցություն է հաստատվել մոտ 150 տեղական գործընկերների հետ: Այս համագործակցության արդյունքում ստեղծվել են արհեստագործության, խոհարարական ավանդույթների, մարզային թանգարանների, փառատոնների հետ կապված ինքնատիպ զբոսաշրջային փորձառություններ: «Երևան» ամսագրի նոր համարի 30 էջերում կլուսաբանվեն ոչ միայն վերոնշյալ փորձառությունները, այլև այն մարդիկ ու մոտեցումները, որոնց շնորհիվ դրանք ստեղծվել են:   

    Թեպետ հոդվածները ներկայումս միայն հայերենով են հասանելի, դրանց մի մասը կթարգմանվեն անգլերեն և շուտով կհրատարակվեն «Ֆոլքլայֆ» ամսագրում: Իսկ առայժմ անգլալեզու լսարանը կարող է Հայաստանի զբոսաշրջային առաջարկների մասին պատկերացում կազմել «Իմ Հայաստան» ծրագրի վեբկայքից:

    «Իմ Հայաստան» ծրագրի մասին.

    «Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ Ծրագիրը աշխատում է Հայաստանի մշակութային ժառանգության մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաև հայկական մշակութային վայրերի և ավանդույթների երկարաժամկետ կենսունակության խթանման ուղղությամբ: Սմիթսոնյան ինստիտուտը ձգտում է «Իմ Հայաստան» ծրագրի միջոցով աջակցել մշակութային կայուն զարգացմանը՝ վավերագրելով Հայաստանի պատմական և ժամանակակից մշակութային ավանդույթները, տարածելով այս տեղեկատվությունը համաշխարհային լսարանների հետ և զարկ տալով տեղական ռեսուրսների և ներուժի զարգացմանը՝ մշակութային ժառանգությունն ապագա սերունդների համար պահպանելու նպատակով:

    «Երևան» ամսագրի (EVNmag) մասին.

    2011 թվականին հիմնադրված «Երևան» ամսագիրը Հայաստանի ամենահայտնի տպագիր ամսագրերից է: Երևանի ավելի քան 60 բանուկ վայրերում (սրճարաններ, ռեստորաններ, փաբեր և այլն) անվճար տարածվող այս ամսագիրը, որն աչքի է ընկնում իր բարձր որակով ու ժամանակակից դիզայնով, նույնքան պահանջված է բազմաթիվ երևանցիների շրջանում, որքան առավոտյան սուրճը: Անգամ ներկայիս թվային դարաշրջանում, երբ տպագիր ամսագրերը «պայքարում են» իրենց արդիականությունը պահպանելու համար՝ տարեկան թողարկելով 5-7 համար (յուրաքանչյուրը մոտ 4,000 օրինակ տպաքանակով), «EVNmag»-ը շարունակում է մնալ երևանյան կյանքը լուսաբանող սիրված և վստահելի աղբյուր:

    «Երևան» ամսագիրը հասանելի է առցանց հարթակներում՝ վեբկայք, Facebook և Instagram:

  • Support the Folklife Festival, Smithsonian Folkways Recordings, Cultural Vitality Program, educational outreach, and more.

    .